Իմ, որդուս և ինձ հետ փոխկապակցված անձանց անուններից ստեղծվել են տելեգրամյան կեղծ հաշիվներ, և այսօր լուսադեմին` ժամը 05։30֊ից սկսած, նամակներ են ուղարկվել տարբեր օգտատերերի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:

Նա նաեւ նշել է. «Առերևույթ հանցագործություն կատարած անձը այնուհետև ջնջել է ինֆորմացիան։

Տեղեկացնում եմ, որ ոչ ես և ոչ էլ իմ որդին որևէ տելեգրամյան (հեռախոսային կամ ալիքային) հաշիվ չունենք»: