Մարտի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Թաիրովում գործող կահույքի խանութ-սրահներից մեկի մոտ դանակահարել են մի երիտասարդի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ժամը 14.50-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել տուժածի և 19-ամյա մի երիտասարդի միջև։ Այդ ընթացքում 19 տարեկանը դանակով խփել էր տուժածի կրծքավանդակին։ Նա տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Բացատրական աշխատանքի շնորհիվ 19-ամյա երիտասարդը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Նա ներկայացվել է տարածքային քննչական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։ Դանակը հայտնաբերվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։