Ոստիկանության Արարատի բաժանմունքում հավաստի տվյալներ էին ստացվել, որ Արարատ քաղաքի 45-ամյա մի բնակիչ մոտը թմրանյութ է պահում և օգտագործում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրացնելով օպերատիվ տվյալները՝ մարտի 20-ին Արարատ քաղաքի Շահումյան փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Արարատի բաժանմունք: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց ծխախոտի տուփ, որի մեջ կանեփանման զանգվածով երկու գլանակ կար: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատրաստել է անձնական օգտագործման համար:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին: