ԵՄ մի շարք երկրներ կոչ են արել սկսել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը կազմել, ներառել նոր անձանց  եւ «Ռոսատոմ» պետական ընկերությանը, հայտնում է EUobserver-ը։

Ըստ հրապարակման՝ այս կոչը, մասնավորապես, հնչեցրել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն։ Նա հայտարարել է նաեւ պատժամիջոցների ցուցակում գործարարներին ընդգրկելու անհրաժեշտության մասին։ Նրա ֆին գործընկեր Պեկկա Հաավիստոն առաջարկել է  պատժամիջոցները տարածել «ռուսաստանցի VIP անձանց հարազատների» նկատմամբ։

Լիտվայում հայտարարել են, որ նոր սահմանափակումները պետք է ազդեն «Ռոսատոմի» վրա։ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի խոսքով՝ ընկերության դեմ պատժամիջոցները կարող են ազդել տնօրենների խորհրդի անդամների եւ նոր գործարքների վրա։