Ապրիլի 4-5-ը նախարարների մակարդակով կկայանա Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը, չնայած Հունգարիայի բողոքին, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Գլխավոր քարտուղարը (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը) հայտարարել է, որ տարբեր պատճառներով… ապրիլի 4-5-ին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների խորհրդի ժամանակ նախարարների մակարդակով նա կգումարի ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստ՝ չնայած Հունգարիայի մերժողական դիրքորոշմանը, որ այս հանձնաժողովի նիստը կարող է կայանալ միայն միաձայն աջակցությամբ»,- Սթոլթենբերգի հետ հանդիպումից հետո հունգարացի լրագրողներին ասել է Սիյարտոն։