Մարտի 21-ին, ժամը 16:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում՝ Արարատի մարզի Ուրցալանջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Թարմացված 

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը։