Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի հերթական զեկույցը հիմնականում հիմնված է կեղծ տեղեկատվության վրա, եւ կառավարությանն այն «հետաքրքիր չէ», հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։

«Շատ հակիրճ ծանոթացա զեկույցին եւ հիմնական կետերին։ Ցավոք, զեկույցը հիմնականում հիմնված է այսպես կոչված էլիտար ՀԿ-ների կողմից ներկայացված ոչ օբյեկտիվ, կողմնակալ, սուբյեկտիվ եւ անարդար եզրակացությունների վրա։

Նա նշել է, որ չի հիշում ԱՄՆ Պետդեպարտամենտի քննադատական ​​հայտարարությունները նախկին  իշխանությունների օրոք, երբ երկրում, ըստ նրա, կար «համակարգային կոռուպցիա, հանցագործություն, մարդկանց խոշտանգում էին, բռնաբարում, սպանում, բիզնեսներ էին խլում, իսկ լրատվամիջոցների ազատություն ընդհանրապես չկար»։

Երկուշաբթի ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհի երկրներում մարդու  իրավունքների վերաբերյալ է իր ամենամյա զեկույցը։

Վրաստանին նվիրված է 57 էջ։ Եզրակացություններից մեկն այն է, որ անպատժելիությունը շարունակում է խնդիր մնալ երկրում, չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկել մարդու իրավունքների խախտման դեպքերը հետաքննելու ուղղությամբ։