ՆԱՏՕ-ում դաշնակիցները 2022 թվականի Մադրիդի գագաթաժողովում հաստատել են իրենց հավատարմությունը պաշտպանական ներդրումների մասին պարտավորությանը ամբողջ ծավալով: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի 2022 թվականի տարեկան զեկույցում։

«Նրանք պայմանավորվել են, որ հիմնվելու են այս պարտավորության վրա եւ հաջորդ տարի կորոշեն 2024 թվականից հետո հետագա պարտավորությունների վերաբերյալ: Պաշտպանական ներդրումները կարեւոր են ցամաքում, օդում, ծովում, կիբերտարածությունում եւ տիեզերքում բոլոր դաշնակիցների անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու համար, ինչպես նաեւ բոլոր սպառնալիքների ու մարտահրավերների դեմ:

Եվրոպական դաշնակիցները եւ Կանադան ութերորդ տարին անընդմեջ ավելացնում են պաշտպանական ծախսերը: 2021 թվականից մինչեւ 2022 թվականը պաշտպանական ծախսերն իրական արտահայտությամբ աճել են 2,2 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, այս աճը վերջին ութ տարիների ընթացքում 350 միլիարդ դոլար է ավելացրել պաշտպանության համար:

2022 թվականին յոթ դաշնակից երկրներ կատարել են հրահանգը, ըստ որի՝ համախառն ներքին արդյունքի 2%-ը պետք է ծախսվի պաշտպանության վրա։ 2014 թվականին այս ցուցանիշին համապատասխանել են միայն երեք դաշնակիցներ։ ԱՄՆ-ին բաժին է ընկել դաշնակիցների ՀՆԱ-ի 54%-ը եւ պաշտպանական ծախսերի 70%-ը։ Ըստ գնահատականների՝ ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմական ծախսերը 2022 թվականին գերազանցել է 1 տրիլիոն դոլարը»,- ասվում է Յենս Սթոլթենբերգի զեկույցում: