Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Արցախի, գերիների հետ կապված խնդիրները, բանակի հզորացման խնդիրները, սահմանային խնդիրները պիտի հանենք իշխանության համար պայքարի թատերաբեմից և միասնական ճակատ կազմենք: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ընդդիմության գործողություններին և նրանց հետ հմագործակցությանը:

«Դա չի նշանակում նույն կարծիքն ունենալ: Բայց ով ժողովրդի կողմից լիազորված է իրականացնել, նրան պետք է աջակցել կամ առնվազն չխանգարել: Բայց տորպեդահարել, փորձել հաճոյանալ ինչ-որ պետության, ճիշտ չէ: Դժբախտաբար, մեզ որպես իշխանություն չի հաջողվում լայն միասնական ճակատ ձեւավորել այս հարցերում»,- ասաց նա:

Վիգեն Խաչատրյանն ընդգծեց, որ ընդդիմությունն իր գործողություններով բարձրացնում է իշխանության վարկանիշը. «Ինձ շատ հաճախ ասում են՝ ընդդիմություն չի ձերը, մուրազ է, ամեն օր իր վարքագծով բարձրացնում է ձեր վարկանիշը: Դրանով ես չեմ ուրախանում, կուզեմ մեր վարկանիշը մենք բարձրացնենք, բայց, ըստ էության, ընդդիմությունը մեր վարկանիշն անընդհատ բարձրացնում է: Ասում են՝ եթե դրանք լինեն, լավ է՝ սրանք մնան: Ես դրա կողմնակիցը չեմ: Ես նրա կողմնակիցն եմ, որ ընտրվի լավի ու ավելի լավի միջև: Դժբախտաբար, ընդդիմությունը ռևանշիզմով է զբաղված»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: