2023 թվականի ապրիլի 3-ից 1800 դրամ/30 օր սակագնով հասանելի Z կանխավճարային սակագնային պլանը կարխիվացվի: Այս մասին տեղեկացնում է Վիվա-ՄՏՍ-ը:

«Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի ապրիլի 3-ից1800 դրամ /30 օր սակագնով հասանելի «Z» կանխավճարային սակագնային պլանը կարխիվացվի եւ այլեւս հասանելի չի լինի նոր բաժանորդագրության կամ այլ սակագնային պլանից անցման համար: Այն բաժանորդները, որոնք արդեն օգտվում են «Z»  կանխավճարային սակագնային պլանից, կշարունակեն օգտագործել այն ներկայիս պայմաններով»,- հայտնում է Վիվա-ՄՏՍ-ը: