Մոսկվայի մարզում սիբիրախտի կասկածով պացիենտ է հոսպիտալացվել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նա Չուվաշիայից է ժամանել։

«Մոսկվայի մարզի «Ռոսպոտրեբնադզոր»-ի վարչությունը հաղորդում է մի քաղաքացու մոտ սիբիրախտի կասկածի մասին, նա տարածաշրջան է ժամանել Չուվաշիայի Հանրապետությունից»,- ասվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի հաղորդագրության մեջ:

Վարչության մասնագետների կողմից սկսվել է համաճարակաբանական քննություն, կազմակերպվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ եւ ախտահանվել է քաղաքացու բնակության վայրը։

Պացիենտը ներկայումս հոսպիտալացված է Մոսկվայի մարզի բուժհաստատություններից մեկում, ընդգծել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում։