Ռուսաստանին հասցվել է պատժիչ հարված, որին հավասարը դեռ չի եղել նորագույն պատմության մեջ, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Վարչապետ Միշուստինը հինգշաբթի հանդես է գալիս Պետական դումայում՝ ՌԴ կառավարության 2022թ. աշխատանքի հաշվետվությամբ։

«Կարծում եմ՝ այս դահլիճում անհրաժեշտություն չկա բացատրելու, թե ինչ պայմաններում ենք ստիպված եղել աշխատել բոլորս։ Ռուսաստանին հասցվել է պատժիչ հարված։ Որին հավասարը նորագույն պատմության մեջ չի եղել»,- ասել է ՌԴ վարչապետը։