Առնվազն երկու մարդ է մահացել, եւս երկուսը՝ վիրավորվել, Ստամբուլի հյուրանոցներից մեկում ուրբաթ օրը բռնկված հրդեհի հետեւանքով, հաղորդում է TRT հեռուստաալիքը: 

Այս պահին չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Փենդիկ թաղամասի 7 հարկանի հյուրանոցում: Փրկարարական ծառայությունների աշխատակիցները կարողացել են այն մարել 45 րոպեում։