Իրանին ընդամենը մի քանի ամիս կպահանջի միջուկային զենք ստեղծելու համար, եթե ցանկանա: Այս մասին հայտարարել է շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին, հաղորդում է The Wall Street Journal-ը։

«Իրանի կողմից որոշում կայացնելուց ի վեր... Իրանը կարող է միջուկային զենքի նյութ արտադրել երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում, եւ իրական միջուկային զենք արտադրելու համար կպահանջվի եւս մի քանի ամիս»,-ասել է նա։

Գեներալ Միլիի հայտարարությունն ուղեկցվել է նախազգուշացմամբ, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ: «Մենք՝ ամերիկացի զինվորականներս, մի քանի տարբերակ ենք մշակել մեր ազգային ղեկավարության կողմից դիտարկելու համար, եթե Իրանը երբեւէ որոշի իրական միջուկային զենք մշակել»,-ասել է Միլին:

WSJ-ն նշում է, որ այս հայտարարությունն արձագանքն է ԱՄՆ պաշտոնատար անձանց վերջին գնահատականներին, որ Թեհրանը հաշված օրերի ընթացքում կարող է բավականաչափ նյութ արտադրել միջուկային ռումբի համար: