Մարտի 27-ին, ժամը 10։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի վրա այրվում է ավտոմեքենա։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։14-ին, մարվել՝ 10։24-ին։ Մասամբ այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Տ. Մ․) ցուցիչների վահանակը և շարժիչի հատվածի մալուխները։

Փրկարարները ավտոքարշակի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։