Սաուդյան Արաբիայի ազգային բանկի նախագահ Ամմար Ալ-Հուդայիրին հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ նրա խոսքերը հրահրել են շվեյցարական Credit Suisse բանկի բաժնետոմսերի արժեքի նվազում, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ազգային բանկի հայտարարությունը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիայի ազգային բանկը Credit Suisse-ի բաժնետոմսերի խոշորագույն սեփականատերերից մեկն է: Սաուդյան Արաբիայի ազգային բանկի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի կարգավորիչի գլխավոր գործադիր տնօրեն Սայիդ Մոհամեդ Ալ-Համդին: 

Մարտի 24-ին Շվեյցարիայի խորհրդարանը հետաքննություն է սկսել իր մրցակից UBS-ի կողմից Credit Suisse բանկի ձեռքբերման եւ այդ ձեռքբերման համար պետական աջակցության կապակցությամբ: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, գլխավոր հարցն այն է, թե արդյոք դաշնային իշխանությունների գործողությունները համապատասխանել են օրինականության, արդյունավետության սկզբունքներին։ 

Մինչ այդ ԱՄՆ-ում շվեյցարական Credit Suisse բանկային խմբի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել վարկային կազմակերպության եւ նրա ղեկավարության դեմ՝ մեղադրելով արժեթղթերի մասին ամերիկյան օրենքները խախտելու մեջ: