Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է Baykar  ընկերության նոր անօդաչու թռչող սարքի լուսանկարը։ Դրա առանձնահատկություններից է ուկրաինական ԱԻ-25ՏԼՏ շարժիչը, որն արտադրում է «Մոտոր Սիչ»-ը:

Bayraktar Kızılelma-ի լուսանկարը նախագահը հրապարակել է  Twitter-ում։ Այս դրոնը կարող է վայրէջք կատարել եւ օդ բարձրանալ կարճ թռիչքուղիներով նավերում, օրինակ ինչպես TCG Anadolu նավը։

Bayraktar Kızılelma -ն ռեակտիվ տախտակամածային դրոն է, որը կարող է 1,5 տոննա բեռ բարձրացնել։ Բնութագրերի համաձայն՝ դրոնի առավելագույն արագությունը 900 կմ/ժ է, հեռահարությունը՝ 930 կմ, թռիչքի տեւողությունը՝ 5 ժամ։ Այն արդեն փորձարկվել է 18 րոպե տեւողությամբ թռիչքում։