Երուսաղեմում Կնեսեթի (Իսրայելի խորհրդարանի) շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող մի քանի ցուցարարներ կարողացել են մտնել շենք։ Այս մասին հաղորդում է իսրայելական հեռուստատեսության Channel 12-ը։

Նշվում է, որ տեսանյութում երեւում են մի քանի մարդ, որոնցից մեկը՝ ընդդիմադիր կարգախոսներով շապիկով, քայլում են խորհրդարանի միջանցքներով։ Անվտանգության  աշխատակիցները նրանց անմիջապես ձերբակալել են եւ դուրս բերել շենքից։