Հուլիսի 25-29-ն Ավստրիայում կկայանա «Կամուրջ` ավանդական և ժամանակակից կատարողական արվեստի միջև» խորագրով համաժողովը: Համաժողովի ընթացքում քննարկվելու են ավանդական և ժամանակակից արվեստի ընդհանրությունները և այդ երկու ուղղությունները կամրջելու, փոխկապակցելու նոր հնարավորությունները:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովին կմասնակցեն ոլորտը ներկայացնող անվանի մասնագետներ, որոնց մասնակցությունն առավել արդյունավետ կդարձնի համաժողովի քննարկումները, կնպաստի ստեղծագործական համագործակցության նոր ցանցերի ստեղծմանը, կապահովի հետադարձ կապն արհեստավարժ և սկսնակ արվեստագետների ու ոլորտի մենեջերների միջև:

Համաժողովին կարող են մասնակցել`

թատրոնի ռեժիսորներ և դերասաններ,

պարուսույցներ և պարողներ,

կրկեսի տնօրեններ և արտիստներ,

գիտաժողովների և փառատոների կազմակերպիչներ,

տարբեր համալսարանների կատարողական արվեստի ֆակուլտետների դասախոսներ և ներկայացուցիչներ:

Համաժողովի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է նամակ-հաղորդագրություն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, հեռ.՝ 010-599-631, ՀՀ ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչություն: