Շվեդական բանակի հրամանատարությունն արգելել է իր աշխատակիցներին օգտվել TikTok-ից, հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունը։

«Բջջային հեռախոսների եւ պլանշետների օգտագործումն ինքնին կարող է անվտանգության վտանգ ներկայացնել, ուստի մենք չենք ցանկանում, որ TikTok-ը լինի մեր աշխատանքային սարքավորումների վրա»,-ասել է Շվեդիայի զինված ուժերի խոսնակ Գունա Գրաուֆելդտը:

Նշվում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա։