Անկարայում Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոյին երկուշաբթի օրը կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ կապված Ֆրանսիայի Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգեւատրելու հետ, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։

«Դեսպանին փոխանցվել է, որ Թուրքիան չի ընդունում եւ խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Սենատում ԺՊՈՒ-ի («Ժողվրդական պաշտպանության ուժեր» սիրիա-քրդական կազմավորումներ) անդամներին պարգեւատրումները։ ԺՊՈՒ-ն «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» ահաբեկչական կազմակերպության սիրիական ճյուղն է: Դեսպանի ուշադրությանն է ներկայացվել [նշված տարրերի] անջատողական եւ ապակայունացնող գործունեությունը մեր երկրի եւ սիրիացիների դեմ»,- ասել է գործակալության զրուցակիցը։