Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը հայտարարել է, որ Ռումինիան եւ Բուլղարիան պատրաստ են միանալ Շենգենյան համաձայնագրին։ Այս մասին նա ասել է վերջերս Եվրամիության (ԵՄ) դեսպան Մարտին Սելմայրի հետ հանդիպմանը, հայտնում է Kleine Zeitung-ը։

«Իհարկե, մենք պետք է իմանանք, թե ովքեր են մտնում ԵՄ եւ Ավստրիա, ովքեր են դիմում ապաստան ստանալու համար: Եվ, իհարկե, ԵՄ-ն պետք է վերահսկի իր արտաքին սահմանները»,- ասել է Ավստրիայի ղեկավարը։

Նրա խոսքով՝ Ռումինիան եւ Բուլղարիան համապատասխանում են Շենգենյան գոտուն անդամակցելու չափանիշներին։ Ալեքսանդր Վան դեր Բելենը նաեւ նշել է, որ իրեն անհանգստացնում է Ավստրիայի հեղինակությունը եվրոպացի գործընկերների շրջանում։