Իտալացի կարաբիներները ձերբակալել են թմրավաճառների խմբի, որոնց բազան տեղակայված է եղել Սավա կոմունայում քաղաքային գերեզմանատանը։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։

Գործողության ընթացքում ձերբակալվել է 19 մարդ։

Սավա կոմունայի գերեզմանատանը հանցագործները ստեղծել են «խմբավորման լոգիստիկ գործողությունների բազա, որտեղ տեղի են ունեցել հանդիպումներ մատակարարների եւ առեւտրականների հետ՝ կողմնակի աչքերից հեռու»։ Գերեզմանատանը նաեւ շահույթն են բաժանել, թմրանյութերը փաթեթավորել եւ զենք պահել: Դատարկ գերեզմանում քննիչները հայտնաբերել են երեք հրացան, ատրճանակներ եւ պարկուճներ։

Կազմակերպությունը բացահայտվել է ավազակախմբի ղեկավարի հետաքննության արդյունքում, որին հաջողվել է հանցավոր հիերարխիայի գագաթին հասնել Տարանտո նահանգի հարավում։