Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը մարտի 27-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

Քննարկվել են երկկողմ օրակարգի որոշ հարցեր, այդ թվում՝ Երեւանում ԱԳ նախարարությունների միջեւ մի շարք խորհրդակցությունների անցկացման մոտակա ծրագրերը։