Միացյալ Նահանգները եւս մեկ անգամ հաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն խաղաղության հաստատմանը։ Այս մասին ասված է Նովրուզի տոնի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակում, հայտնում է ԱՊԱ-ն։

«Նորացման եւ մտորումների այս սեզոնում Միացյալ Նահանգները եւս մեկ անգամ հաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն խաղաղությանը, որը կնպաստի Հարավային Կովկասում գալիք սերունդների անվտանգությանն ու բարգավաճմանը»,- նշել է Բայդենը: