Սաուդյան Արաբիայի հարավ-արեւմուտքում գտնվող Ասիր նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով առնվազն 20 մարդ է զոհվել, եւս 29-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հաղորդում է Al Ekhbariya հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել արգելակի անսարքության պատճառով: Կորցնելով կառավարումը՝ ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենային, կողաշրջվել եւ այրվել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց մեծ մասը լուրջ այրվածքներ է ստացել։

Հեռուստաալիքը նշում է, որ ավտոբուսը Մեքքա էր ուղեւորվում Ասիր նահանգի Համիս-Մուշայտից: