Մալայզիայի խորհրդարանը կքննարկի պարտադիր մահապատիժը վերացնելու օրինագիծը։ Եթե այն ընդունվի, ավելի քան 1300 մահապատժի դատապարտվածներ կարող են հուսալ, որ իրենց դատավիռները կվերանայվեն, հայտնում է մալայզիական Star պորտալը։

Պարտադիր մահապատիժը Մալայզիայում բարձրագույն պատիժ է, որը օրենքով սահմանված է մի շարք հանցագործությունների համար։ Այդ դեպքերում մահապատիժն  իրականացվում է անկախ նրանից, թե արդյոք նման միջոցն արդարացի կհամարվի դատավճիռը հրապարակող դատավորի կողմից։

«Պարտադիր մահապատժի վերացումը նախաձեռնություն է, որը ուսումնասիրվում եւ  քննարկվեում է կառավարության կողմից 2012 թվականից», - ասել է պատգամավոր Ազալինա Օթման Սաիդը, ով օրինագիծը ներկայացրել է առաջին ընթերցման քննարկմանը:

Նրա խոսքով՝ նախաձեռնությունը նպատակ ունի «գնահատել եւ հարգել յուրաքանչյուր մարդու կյանքը՝ միաժամանակ ապահովելով արդարություն բոլոր կողմերի համար, այդ թվում՝ սպանության զոհերի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության զոհերի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների համար»։