Ճապոնական Հոկայդո կղզու ափերի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցունամիի վտանգ չկա:

Երկրի գլխավոր օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18:18-ին։ Օջախը գտնվել է 20 կմ խորության վրա՝ ջրի տակ։

Մինչեւ 4 բալ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Հոկայդո, Աոմորի, Իվատե պրեֆեկտուրաներում։