Տյումենում սատկել է Ռուսաստանի ամենատարեց կատուն. հունվարին լրացել է նրա 26-ամյակը։ ԱՅս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է կենդանու տիրուհի Էլվիրա Չանիեւան:

2021 թվականի սեպտեմբերին Դաշուն անունով սիամական կատուն ներառվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ «սիամական կատվի ամենամեծ տարիքը» կատեգորիայում։ 

«Դաշունը սատկել է այս գիշեր։ Վերջերս նա թույլ էր, բայց դեռ քայլում էր, արձագանքում, կարող էր ինչ-որ տեղ ցատկել, շատ չէր ուտում: Հիմնականում ուզում էի նստել պատուհանի մոտ, մաքուր օդ շնչել։ Նա անասնաբույժների հսկողության տակ էր, ներարկումներ էին անում միզաքարային հիվանդության դեմ, իսկ վերջին շաբաթվա ընթացքում կտրուկ նիհարել էր»,-պատմել է նա։

Ըստ նրա՝ Տյումենում կենդանիների համար պաշտոնական գերեզմանատուն չկա, ուստի կատվին կթաղեն հին գյուղական գերեզմանատանը: