Թուրքիայի երեք ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են նախագահական ընտրություններից հանել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Ընդդիմադիրները համապատասխան դիմումն ուղարկել են Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողով։

Haberturk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պարոն Էրդողանի գրանցումը պահանջում են  չեղարկել «Լավ» կուսակցությունը, «Ժողովրդավարության եւ բեկման» կուսակցությունը եւ «Հայրենիք» կուսակցությունը։ Նրանք բոլորը աջակցում են Թուրքիայի նախագահի գլխավոր հակառակորդ Քեմալ Քիլիչդարօղլուին։

Ընդդիմության կարծիքով՝ գործող նախագահի առաջադրումը հակասում է երկրի սահմանադրությանը։ Նրանք պնդում են, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայիս ժամկետը թվով երկրորդն է։ Սակայն թուրքական իշխանությունները պարզաբանում են, որ 2017 թվականին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո Էրդողանի նախագահական ժամկետները զրոյացվել են, եւ ընդդիմության բոլոր բողոքները օրինական հիմք չունեն։

Թուրքիայի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։