ԱՄՆ-ի Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի դպրոցներից մեկում նախկին աշակերտի կողմից կրակոցների հետեւանքով զոհվել է երեք երեխա եւ երեք մեծահասակ։

Հարձակումը տեղի է ունեցել The Covenant մասնավոր քրիստոնեական դպրոցում, որտեղ սովորում են երեքից 11 տարեկան երեխաներ, հաղորդում է ВВС-ն:

Բոլոր մահացած աշակերտները ինը տարեկան էին, մեծահասակները՝ 60 եւ 61 տարեկան։

Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը 28-ամյա Օդրի Հեյլն է:

Կրակողը զինված է եղել երեք հրազենով, այդ թվում՝ կիսաավտոմատ հրացանով, եւ սպանվել է ոստիկանների կողմից։