ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայում անհապաղ զինադադարի առաջարկները կարող են «ցինիկ ծուղակ» լինել, գրում է The Eastern Herald-ը:

«Այն, ինչ գրավիչ է թվում առաջին հայացքից՝ ո՞վ չի ուզում, որ զենքը լռի, կարող է դառնալ շատ ցինիկ ծուղակ, որի հետ մենք պետք է շատ, շատ զգույշ լինենք»,- ասել է Բլինքենը օտարերկրյա գործընկերների հետ վիրտուալ հանդիպման ժամանակ:

Նա նաեւ կարծում է, որ հրադադարի դեպքում Ռուսաստանը կարող է «ամրապնդել իր ձեռքբերումները եւ ժամանակ շահել կրկնակի հարձակման համար»։

Ավելի վաղ Չինաստանը ներկայացրել էր Ուկրաինայում իրավիճակի կարգավորման 12 կետից բաղկացած իր խաղաղ ծրագիրը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ այս 12 կետերից շատերը կարող են հիմք դառնալ, երբ Ուկրաինան եւ Արեւմուտքը պատրաստ լինեն դրան։