ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Էստոնիայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել Էստոնիայի վաչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատու Լիիս Լիպրե-Յարմայի, Արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Կիլիկե Սիլաստե-Էլինգի, ինչպես նաեւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ (այժմ՝ անդամ) Մարկո Միհկելսոնի հետ։

Ինչպես  NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, հանդիպումների ընթացքում կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, ինչպես նաեւ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում։

ԱԽ քարտուղարը գործընկերներին է ներկայացրել Հայաստանի անվտանգային սպառնալիքները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավանական էսկալացիան։

Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ անվտանգային ոլորտում համագործակցությունը, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործընթացները։