Այսօր` մարտի 28-ին, ԱՀ քաղաքաշինության նախարարի  պաշտոնակատար Ազատ Համբարձումյանը հրավիրել է խորհրդակցություն` շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են քաղաքաշինության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջափակման օրակարգից բխող ոլորտային հարցեր։