Իրանի Մազանդարան նահանգի Բաբոլ քաղաքի մերձակայքում գտնվող գործարանում պայթյուն է որոտացել. երեք մարդ է զոհվել, կան նաեւ վիրավորներ, հայտնում է իրանական Khabarfoori գործակալությունը։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:00-ին, արդյունաբերական ավանում՝ Բաբոլ քաղաքից արեւելք։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տուժածների ընդհանուր վիճակը բավարար է, նրանք բուժման նպատակով տեղափոխվել են Բաբոլի հիվանդանոց։

Babol Industrial Estate հրշեջ ծառայության հասարակայնության հետ կապերի տնօրենը նշել է, որ արտադրական համալիրի մոտ 50%-ը, որտեղ աշխատում էր 60 մարդ, այրվել եւ ավերվել է, իսկ այժմ հրշեջ բրիգադի ջանքերի եւ Բաբոլի մյուս շտապ օգնության ծառայությունների շնորհիվ, այս գործարանում բռնկված հրդեհը տեղայնացված է։