Ֆիլիպիններում ուղեւորատար նավի վրա բռնկված հրդեհի հետեւանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա, հաղորդում է ABS-CBN հեռուստաալիքը։

«Առնվազն 12 մարդ է զոհվել չորեքշաբթի օրը Բասիլանի ափին գտնվող առեւտրային նավի վրա բռնկված հրդեհի հետեւանքով: Զոհերի թվում առնվազն երեք երեխա կա»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ԶԼՄ-ների տվյալներով՝ Lady Mary Joy նավը տեղափոխում էր շուրջ 200 ուղեւորի։ Հաղորդվում է, որ ուղեւորների մեծ մասը փրկվել է, ընդ որում՝ յոթ մարդ անհետ կորել է, իսկ 14-ը հոսպիտալացվել է: