Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ աղքատացած ուրանով զինամթերքը, որը Մեծ Բրիտանիան նախատեսում է մատակարարել Ուկրաինային, ռադիոլոգիական վտանգ չի ներկայացնում, հաղորդում է «Интерфакс»-ը։

Ընդ որում, նա նշել է, որ այդ սպառազինության օգտագործման հարցը ԱԷՄԳ-ում ուսումնասիրվել է բավական երկար ժամանակ։

«Այդ սպառազինությունը ռադիոլոգիական վտանգ չի պարունակում։ Բայց ամեն դեպքում այդ հարցն ուղղակիորեն չի վերաբերում այն աշխատանքին, որը մենք իրականացնում ենք այստեղ»,-ասել է Գրոսին՝ ավարտելով Զապորոժիեի ԱԷԿ այցը։