Ուկրաինան 1,25 մլրդ դոլարի դրամաշնորհ է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, միջոցները կուղղվեն պետական ​​բյուջեի ծախսերի մասնակի փոխհատուցմանը, հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից։

«Ուկրաինայի պետական ​​բյուջեն ստացել է 1 միլիարդ 253 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհային միջոցներ»,- ասվում է գերատեսչության Telegram-ի ալիքում։

Ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, որ միջոցները հատկացվել են «Աջակցություն պետական ​​ծախսերի համար՝ ուղղված Ուկրաինայում կայուն պետական ​​կառավարման ապահովմանը» (PEACE) նախագծին։