Գիզայի Քեոփսի բուրգը հունիսից փակ կլինի այցելությունների համար, հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության եւ հնությունների նախարարությունը:

«Նպատակը Գիզայի բուրգերում կանոնավոր սպասարկման ծրագրի շրջանակներում վերականգնման աշխատանքները սկսելն է։ Միքերինի բուրգը բաց կլինի ներսից այցելությունների համար Քեոփսի բուրգի փակման ողջ ժամանակահատվածում»,-ասվում է հայտարարության մեջ։

Գիզայի բուրգերի աշխարհահռչակ հնագիտական համալիրը գտնվում է Կահիրեի մերձակայքում գտնվող Նեղոս գետի արեւմտյան ափին համանուն սարահարթի վրա: Հուշարձանների տարիքը գերազանցում է 4,5 հազար տարին։ Համալիրը բաղկացած է IV դինաստիայի (իշխել է մ.թ.ա. մոտ 2639-2506 թվականներին) փարավոնների երեք մեծ բուրգերից՝ Քեոփս, Խաֆրեն եւ Միքերին։