Օկուպացված Պաղեստինում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն միջազգային հանրությանը կոչ է անում վերջ դնել Իսրայելի անպատժելիությանը իր անեքսիաների համար, նշվում է ՄԱԿ-ի մամուլի հաղորդագրությունում:

«Մահաբեր  բռնության ալիքը, որն այս տարվա սկզբից տարածվել է օկուպացված Արեւմտյան ափում, զավթողական եւ ռեպրեսիվ օկուպացիայի հետեւանքն է, որի ավարտը չի երեւում, եւ անօրինականության ու անպատժելիության մշակույթի, որը Իսրայելը զրգացրել է եւ վայելում է», - ասել է Ալբանեզեն:

Նա հավելել է, որ 90 օրվա ընթացքում իսրայելական ռազմական արշավանքները պաղեստինյան տարածքներում պատճառ են դարձել 80 զոհի եւ ավելի քան 2000 վիրավորի։

Ալբանեզեն միջազգային հանրությանը կոչ է անում դադարել գրեթե մեկ դար «հանդուրժել» Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտումները։