Մինեսոտա նահանգի Ռեյմոնդ քաղաքում ալկոհոլ եւ եգիպտացորենի օշարակ տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից։ Վթարի հետեւանքով էթանոլի ցիստեռնները բռնկվել են, գրում է The Associated Press-ը։

Ինչպես հայտնել է շրջանի շերիֆ Էրիկ Տոլլեֆսոնը, ռելսերից դուրս գալուց հետո գնացքի վագոնները հրկիզվել են։ Տեղական իշխանությունները ստիպված են եղել բնակչությանը տարհանել մոտ մեկ կիլոմետր շառավղով։

ԱՄՆ-ի տրանսպորտի նախարար Փիթ Բութիջիգը CNN-ին ասել է, որ 14 վագոններով վտանգավոր նյութեր են տեղափոխել, այդ թվում՝ էթիլային սպիրտ։ Գերատեսչության ղեկավարը նշել է, որ ինքը կապ է հաստատել նահանգապետի հետ, իսկ արդեն դեպքի վայր են մեկնել Շրջակա միջավայրի պահպանության գործակալության ներկայացուցիչները։ Զոհերի մասին տեղեկություններ այս պահին չեն հաղորդվում։