Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները հանդիպման ժամանակ համաձայնեցրել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի «Անլեգալ-2023» օպերացիայի անցկացման ծրագիրը։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։

«Նիստի ընթացքում կազմակերպության անդամ երկրների ազգային շտաբների ներկայացուցիչները քննարկել են «Անլեգալ-2023» ծածկանունով գործողության հայեցակարգը եւ համաձայնեցրել ընթացիկ տարում ակտիվ միջոցառումների փուլերի ժամկետները։ Բացի այդ, նիստի ընթացքում քննարկվել եւ համաձայնեցվել են օպերացիայի ընթացքում փոխգործակցության հարցեր, որոշվել են կապի ուղիները եւ տեղեկատվության փոխանակման կարգը»,- նշել են ՀԱՊԿ-ում։

ՀԱՊԿ տարածաշրջանային «Անլեգալ» օպերացիայի միջազգային շտաբի նիստը տեղի է ունեցել մարտի 28-ին՝ ՀԱՊԿ անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի քարտուղար, գլխավոր շտաբի պետ, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վալենտինա Կազակովայի նախագահությամբ։ Նիստին մասնակցել են ՀԱՊԿ երկրների «Անլեգալ» գործողության անցկացմամբ զբաղվող բոլոր ազգային շտաբների ներկայացուցիչները, ինչպես նաեւ կազմակերպության քարտուղարության աշխատակիցները եւ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության, ԱՊՀ երկրների Հակաահաբեկչական կենտրոնի, պետական անվտանգության եւ ֆինանսական մոնիտորինգի մարմինների ներկայացուցիչները։