Մոլդովայի խորհրդարանը կառավարության հայտով եւս 60 օրով երկարացրել է երկրում արտակարգ դրության ռեժիմը։

Որոշմանը կողմ է քվեարկել 61 պատգամավոր (101-ից) իշխող «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցությունից։

Արտակարգ դրությունը Մոլդովայում մտցվել է 2022 թվականի փետրվարի 24-ին, այնուհետեւ այն երկարացվել է վեց անգամ՝ 60 օրով եւ մեկ անգամ՝ 45 օրով։ Վերջին անգամ որոշումն ընդունվել է փետրվարի սկզբին, արտակարգ դրության ժամկետը լրանում է ապրիլի 5-ին։