Եվրամիությունը, որպես ինստիտուտ, Ուկրաինային իր կազմում ընդունելու ավելի մեծ պատրաստակամություն է ցուցաբերել, քան ՆԱՏՕ-ն, որը ռուսական ներխուժման սկզբում բավարար աջակցություն չի ցուցաբերել Կիեւի իշխանություններին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան՝ առցանց ելույթ ունենալով Լոնդոնի վերլուծական կենտրոններից մեկում։

«Առաջին շաբաթներին մենք հիասթափված էինք ՆԱՏՕ-ից։ Այս հիասթափությունն արդարացված էր ու հիմնավորված։ Հետո ՆԱՏՕ-ն կամաց-կամաց սկսեց վերականգնել իր դիրքերը, դրա համար պետք է շնորհակալություն հայտնել գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին։ Բայց ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ինտեգրման հարցում դաշինքը շատ հետ է Եվրամիությունից։ Սա իրավիճակի ազնիվ գնահատական է»,- ասել է նա: