Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ Լաչինի միջանցքի տարածքում սահմանային անցակետ ստեղծելու վերաբերյալ քննարկումներ չեն եղել։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ հայկական կողմին առաջարկել է անցակետ տեղադրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրերում, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի սահմանին։