ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Սլովակիայի քաղաքացու նկատմամբ, որը կասկածվում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստանին զենք մատակարարելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն։

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ Բրատիսլավայի 56-ամյա բնակիչ Աշոտ Մկրտիչեւը 2022 թվականի վերջից մինչեւ 2023 թվականի սկիզբը ներգրավված է եղել Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ ավելի քան երկու տասնյակ տեսակի զենքի եւ զինամթերքի վաճառքի եւ փոխանակման կազմակերպման մեջ։.

Նախարարությունը պարզաբանել է, որ զենքի դիմաց ԿԺԴՀ-ն ստացել է «տարբեր իրեր՝ մարդատար ինքնաթիռներից մինչեւ հումք եւ ապրանքներ»։

Հայտարարության մեջ չի նշվում, թե ավարտվել է արդյոք Մկրտիչեւի միջնորդությամբ կնքված որեւէ գործարք: