Հունգարիան նախատեսում է պայմանագիր ստորագրել Ադրբեջանից գազի մատակարարման համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախարարի խոսքով՝ Բուդապեշտը մտադիր է ապրիլի վերջին Բուլղարիայի եւ Ռումինիայի հետ համաձայնագիր ստորագրել Հարավարեւելյան Եվրոպայում Ադրբեջանից բնական գազի մատակարարման խողովակաշարային համակարգի զարգացման վերաբերյալ։