Կառավարամետ ակտիվիստներն առաջին անգամ Թել Ավիվում զանգվածային ցույցի են դուրս եկել՝ ի պաշտպանություն Նեթանյահուի կառավարության դատական բարեփոխումների։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Կենտրոնական փողոցները փակ են, քաղաքում երթեւեկությունը դժվարացել է։

Նշենք, որ մինչ այժմ ակցիաներն անցկացվել են ընդդեմ դատական բարեփոխումների, ինչը երկրում լուրջ ներքաղաքական ճգնաժամ է առաջացրել։