Հայաստանի խնդիրն է միջազգային ասպարեզում ավելացնել այն պետությունների թիվը, որոնք աջակցում են իր դիրքորոշմանը, սակայն փափուկ ուժն իր կողմը գրավելն անհնար եղավ։ Այս մասին «Դիվանագիտության նոր ձեւերը. «փափուկ ուժի» կիրառման ազգային ռազմավարություններն արտաքին քաղաքականությունում» թեմայի քննարկումների ժամանակ, ապրիլի 1-ին հայտարարել է արտակարգ բանագնաց եւ լազոր նախարար, Փաշինյանի նախկին օգնական Հրաչյա Թաշչյանը։

Նա հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ֆրանսիայի շատ պաշտոնյաներ եւ խորհրդարանականներ այցելել են Հայաստան, իսկ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն է այցելել Ֆրանսիա։

«Նյութականացե՞լ է արդյոք համերաշխությունը։ Բոլորին է հայտնի, որ ոչ»,- նշել է Թաշչյանը։

Նա հիեշցրել է, որ 44-օրյա պատերազմից ոչ շատ առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատներն ընդունել են բանաձեւ, որով դատապարտվում է հարյուրամյա վաղեմության Հայոց ցեղասպանությունը, բայց այդ գործոնը դեր չի խաղացել հայ-ադրբեջանական հակամարտությունում։

«Երկու երկրները (Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը - խմբ.) առաջնորդվում են իրենց շահերով։ Հայաստանի փափոկ ուժը չի կարող ազդել տարածաշրջանում այդ երկրների քաղաքականության վրա»,- նշել է նա։