Զորքերի միավորված ռուսական խմբավորման համար քանիցս ավելացվել է սովորական եւ խոցման գերճշգրիտ միջոցների թողարկումը, ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա այս թեման քննարկել է ռուսական զորքերի միավորված խմբավորման խորհրդակցությունում, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։

Շոյգուն նշել է, որ «առավել պահանջված զինամթերքների մատակարարումների ծավալները որոշված են» եւ այժմ դրանց ավելացման միջոցներ են ձեռնարկվում։ «Խոսքը ինչպես սովորական, այնպես էլ խոցման գերճշգրիտ միջոցների մասին է»,- ավելացրել է նախարարը։ Նա հավաստիացրել է, որ դա թույլ կտա կատարել Ուկրաինայում ռազմական գործողության շրջանակում նախատեսված առաջադրանքները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարը լսել է զեկույցներ ընթացիկ իրավիճակի մասին, ինչպես նաեւ խորհրդակցություն է անցկացրել խմբավորման հրամանատարության եւ իր տեղակալների հետ, նշել են ՊՆ մամուլի ծառայությունում։

Սերգեյ Շոյգուն խորհրդակցություն է անցկացրել իր տեղակալների հետ զորքերի միավորված խմբավորման շտաբում, քննարկվել է զինվորականներին զենքով ապահովելու թեման։ Շոյգուն խորհրդակցություն է անցկացրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գոտում զորքերի խմբավորման հրամանատարների հետ։